Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«Ինչպե՞ս կարող են սուլել մեծ ֆուտբոլիստին»

«Ինչպե՞ս կարող են սուլել  մեծ ֆուտբոլիստին»
11.09.2015 | 12:06

Ամառային այս տրանսֆերային պատուհանում քիչ տեղափոխություններ չեղան: Շրջանառության մեջ էր դրված և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի անունը, որին ցանկանում էր ձեռք բերել «Պարի Սեն Ժերմենը»: Ֆրանսիական ակումբը երեսնամյա ֆուտբոլիստի համար պատրաստ էր վճարելու 150 միլիոն եվրո: Սակայն հարցն օրակարգից միանգամից դուրս հանեց արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր հետևյալ հայտարարությամբ. «Եթե ՊՍԺ-ն ցանկանում է Քրիշտիանու Ռոնալդուին, ապա ամեն ինչ պարզ է. նրանք ստիպված կլինեն վճարել մեկ միլիարդ եվրո: Ֆուտբոլում բարդ է որևէ բան կանխատեսել, սակայն 2016 թվին մտադիր չենք հրաժարվելու պորտուգալացուց: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է երեք տարուց»:
Պերեսն անդրադարձել է նաև «Ռեալից» Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի հեռանալուն. «Եթե լիներ իմ կամքով, նա իր կարիերան կավարտեր «Ռեալում»: Իկերը խնդրեց ինձ, որ օգնենք իրեն այլ ակումբ տեղափոխվելու: Երկու տարվա ընթացքում նա մեծ ճնշման էր ենթարկվում: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող են սուլել մեծ ֆուտբոլիստին: Միշտ պաշտպանել եմ Իկերին, իսկ նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նման հարաբերություններ ուներ նաև Ռոնալդուի հետ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ